HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալցխացիները ջահերով երթ կանեն

Ապրիլի 23-ին` ժամը 19:30-ին, Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը երթ է նախաձեռնել, որը կմեկնարկի հենց Կենտրոնից: Արդեն ավանդական դարձած ջահերով երթի մասնակիցները, ինչպես ամեն տարի, այս տարի ևս քաղաքի կենտրոնական փողոցներով, վառված ջահերը ձեռքերին, կբարձրանան Մեծ Եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշարձան:

«Ախալցխայի վերածնունդ» կայքը տեղեկացնում է, որ արդեն ապրիլի 24-ի առավոտյան` Սուրբ Զատիկի պատարագից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ախալցխացիները պահանջատիրական պաստառներով և դրոշներով կշարժվեն դեպի խաչքար' մասնակցելու հոգեհանգստյան արարողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter