HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Քաղաքական, ոչ թե աղբահանման ընտրություններ

«Մենք ափսոսում ենք, որ ոչ միայն չստացվեց Կոնգրեսի եւ «Ժառանգության»` միասնական ցուցակով հանդես գալը, այլ որ «Ժառանգությունն» ընդհանրապես հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Բալոր դեպքերում, մենք ըմբռնումով ենք մոտենում մեր գործընկերների որոշմանը»,- այսօր Հայացք ակումբում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ժառանգության հայտարարությունը, որով կոչ էր արվում քվեարկել հօգուտ ընդդիմության, ենթադրում է, արդյոք, համագործակցություն այլ ոլորտներում. «Այս պահին նման պայմանավորվածություն չկա, բայց չեմ բացառում, որ կլինեն շփումներ»,- պատասխանեց մամլո խոսնակը: Արման Մուսինյանը ստեղծված իրավիճակը «լավ» է գնահատում, քանի որ կան իշխանական կոալիցիայի կուսակցություններ, որոնք գնում են ընտրությունների առանձին-առանձին, եւ կա կոնսոլիդացած ընդդիմադիր թիմ. «Սա զգալիորեն հեշտացնում է քաղաքական պայքարի տրամաբանությունը»: Ըստ բանախոսի` իշխանությունները հայտնվել են դժվար վիճակում եւ հասկանում են, որ ընտրությունները լինելու են քաղաքական, այլ ոչ թե կանաչապատման կամ աղբահանման. «Քաղաքական գործընթացներում նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ իշխանությունը միշտ ջախջախիչ պարտություն է կրել, եւ նրանք ունեն երկու տարբերակ` կամ ժողովրդի տված քվեի հիման վրա ընդունել Երեւանի քաղաքապետի ընտրություններում սեփական պարտությունը, կամ էլ նորից անցնել տոտալ կեղծիքների եւ ճնշումների»: Ըստ Արման Մուսինյանի` պետության համար մեծ հաղթանակ կլինի, եթե անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ. «Թող հաղթի նույնիսկ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը, միայն թե ընտրությունը լինի ազատ եւ արդար»: Սակայն կամքի դրսեւորում իշխանությունների կողմից Մուսինյանը դեռ չի նկատել: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ Արման Մուսինյանի, պատրաստ է ստանձնել ցանկացած առաքելություն, որը կնպաստի երկրում Սահմանադրական կարգի հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter