HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանը տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիներ է փնտրում

Արմավիրի մարզպետարանից «Հետքին» հայտնեցին, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում մարզ են այցելելու Ռուսաստանի Դաշնության մի քանի մարզերի գործարարների պատվիրակություններ: Մասնավորապես, ապրիլի 8-10 Արմավիրի մարզ կայցելի Սվերդլովի մարզի առեւտրի ոլորտում ամենախոշոր ընկերության` «Բեստ հոլդինգի» տնօրենը: Ընկերությունը Սվերդլովում ունի ավելի քան 2500 խանութների ցանց: Այցի շրջանակներում հոլդինգի տնօրենը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ կնքելու է մի շարք պայմանագրեր եւ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արմավիրից արտահանեն մեծ քանակությամբ պահածոյացված գյուղատնտեսական մթերք, գինի եւ կոնյակ: Արմավիրի պահածոյացված գյուղմթերքներով ու մուրաբաներով հետաքրքրված են նաեւ Նովոսիբիրսկից: Եթե մարզի արտադրողների գները գրավիչ լինեն հյուրերի համար, ապա Նովոսիբիրսկում շուտով կհայտնվի Made in Armenia մակնշումով պահածոներ: Ապրիլի 24-ին 2 օրով Արմավիր կժամանի նաեւ Ստերնովայի մարզի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը: Արմավիրի մարզպետարանի փոխանցմամբ,  նրանք էլ պայմանավորվածություններ կունենան գյուղմթերքի արտահանման ուղղությամբ: Բացի դա, որպես օգնություն, Արմավիրին տրամադրելու են վարկային գիծ` մինչեւ 10 տոկոս տոկոսադրույքով: Մայիս ամսին սպասում են Յարոսլավից ժամանող հյուրերին: Առայժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական «Զիլ» ավտոմեքենաների գործարանի տնօրենի հետ, որպեսզի Արմավիր քաղաքի հաստոցաշինական գործարանի բազայի վրա ստեղծեն ավտոմեքենաների արտադրության հայ-ռուսական համատեղ ընկերություն: Բանակցություններ են տարվում նաեւ մարզում  «Ուրալ» մակնիշի տրակտորների արտադրության ուղղությամբ, որոնք 10-ից ավելի գործողություններ են կատարում: Աշոտ Ղահրամանյանի խոսքերով , եթե նախնական պայմանավորվածություններն իրականություն դառնան, ապա այս տարվանից արմավիրցիները կզգան փոփոխությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter