HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչ անում է, Վրաստանի կառավարությունն է անում: Հայաստանը մեզ ոչինչ չի անում»

«Հետքի» հարցերին պատասխանել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը (Աշուղ Ալիք Ջավախք)

Խթան կա՞, որ հայ երիտասարդներն ուզենան Ջավախքում արվեստով զբաղվել, օրինակ, հաճախեն երգի ու պարի աշուղական դպրոց:

Երեխան պիտի իմանա, որ այսօր կամ վաղը կամ մյուս տարի, եթե հաճախում է այս դպրոց, կկարողանա մի երկիր գնալ, Թբիլիսի, Երևան և այլ քաղաքներ, այսինքն, որ երեխան ձգտում ունենա: Իսկ մեզ միայն Երևանի «Մեկ ազգ, մեկ մշակութ» փառատոնին են հրավիրում կամ Թբիլիսի, վերջին տարիներին էլ Բաթում, Քոբուլեթ ենք շատ գնում:

Եթե հնարավոր լինի կազմակերպել, որ համույթը արտասահման դուրս գա, Ռուսաստան գնա, այլ երկրներ, երեխան կձգտի գալ և զբաղվել երգով, իսկ եթե առաջընթաց չկա, երեխան մտածում է, թե ինչ անի գա այստեղ` Ախալքալաքում մի երկու օր պարի, երկու ուրիշ գյուղ էլ կգնա ջիվանական կամ տերյանական օրերին ու վերջ:

Մոտ մեկ տարի առաջ հեռուստատեսությամբ տեսա, որ Արթիկի երգչախմբին ուղարկել են Ֆրանսիա: Դա այնքան օգուտ չի տա, որովհետև Արթիկի խումբը Հայաստանում է, դուք Ջավախքի, Արցախի խմբերը տարեք, որ աշխարհը տեսնի: Հայտնի ասացվածք կա` “Пока гром не грянет, мужик не перекрестится”, իսկ չի՞ լինի, որ սկզբից խաչ հանենք: Խնդիր են ստեղծում սկզբից, հետո այդ խնդիրները սկսում են հաղթահարել:

Առաջարկե՞լ եք դա Հայաստանի համապատասխան կառույցներին:

Ո՞վ է ականջ անողը, ամեն մարդ աշխատում է գումարը տակը լցնել: Միլիարդներ ունեն: Ինչքա՞ն կարելի է միլիարդներ կուտակել: Կտրաքվեք, հասկացանք, իսկ Հայաստանում մարդիկ աղքատության մեջ մահանում են: Դա է հայկական  նախագահն ու վարչապետը կամ հարուստները: Այնտեղ մի քանիսը կա աշխատող, նրանց էլ ջրի մեջ են մտցրել ու խեղդում են: Նա ինքը պետք է փրկվի, որ քեզ էլ կարողանա փրկել: Իսկ Ջավախքի խումբը տանել նշանակում է, որ վաղը Ֆրանսիացին կիմանա Ջավախքի մասին, անգլիացին կիմանա, չեխիացին կիմանա, ֆինը կիմանա, կիմանան, որ Ջավախքը մի  բնակավայր է, որտեղ շուրջ 95 % հայեր (չնայած հիմա այդքան չեն մնացել) են ապրում:

Իսկ մեր բղավոցներին, թե` «Ջավախքը մերն է» և այլն,  վրացիներն անձայն գալիս, 50 տուն են գնում, գործ են ստանում: Մինչդեռ Ջավախքի խումբը տանելով` 5 անգամ 10 անգամ մեծ բան կտա, այդ գաղափարը չեմ կարող Հայաստանում նստած մեծափորներին հասկացնել:

Վրաստանի կառավարությունն ի՞նչ է անում:

Այն, ինչ անում է, էլի Վրաստանի կառավարությունն է անում: Հայաստանը մեզ ոչինչ չի անում: Ասում են` վրացական սահմանում գրքեր չեն թողնում, բայց հլը քո սահմանը նայի, թե ինչ է կատարվում. ջավախքցին գալիս է մեքենայով, ժամ ու կես սահման անցնում: Այնքան հերթ է, իսկ համակարգչի առաջ նստած մի անփորձ երիտասարդ հազիվ համկարգչի վրա տառ-տառ տպագրում է: Էլ ինչ են խոսում Վրաստանի մասին: Ճիշտ է` քիչ է, բայց էլի մեր Ախալքալաքի բյուջեից է ֆինանսավորվում համույթը:

Ջավախքում ստեղծագործելը դժվա՞ր է:

Պարզ է, որ դժվար է: Գիտեք ինչն է ցավը, որ կան մարդիկ, որ գնացել են այնտեղ (նկատի ունի Երևան-հեղի.)` տաքուկ բնակարաններում են ապրում, ձմեռը ձյուն չեն տեսնել, ամեն ինչ տաք, սիրուն, գործը վերջապես ունեն, տրված է, և Ջավախքը տեսել էլ չեն, էս դժվարությունը չեն տարել, ձմեռը երկումետրանոց ձյուն չեն մաքրել և այլն, բայց Ջավախքի մասին են մտածում: Չգիտեմ, թե որ գյուղից են, երևի գյուղի ժողովրդին էլ չեն ճանաչում, ճանապարհն էլ չգիտեն, բայց ասում են, որ Երևանում բաց են անելու աշուղական դպրոց, այն դեպքում, որ  մենք այստեղ արդեն ունենք աշուղական դպրոց, որը ամբողջ հայության մեջ երկրորդն է: Երևանում պիտի բաց անեն աշուղական դպրոց, այնտեղ պիտի սովորեն ջավախքցի երեխաներ: Բայց ինչու՞: Երևանում ինչո՞ւ ես բացում աշուղական դպրոց, որ այս երեխան գնա Երևան: Եթե երեխան հնարավորություն ունի Երևան գնալու, այդ դպրոցում չի սովորի: Կգնա կոնսերվատորիա:

Ջավախքում բացված  է աշուղական դպրոց: Դու ստեղծիր այն հնարավորությունները, որ երեխան Բուռնաշեթից, Ազավրեթից կարողանա գա այստեղ սովորելու: Ես մենակ եմ այստեղ, մենակ ստեղծագործում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter