HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Նորայր Շահինյանի լուսանկարների ցուցահանդեսը Արգենտինայում

exhibition-in-argentinaՄարտի 30-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահում բացվել է բրազիլահայ տաղանդավոր ճարտարապետ ու լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահինյանի «ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Կորդոբայի խորհրդարանի փոխնախագահ Ֆրանսիսկո Ֆորտունան:  Ներկաների թվում էին նահանգային խորհրդարանի անդամներ, կորդոբահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ: Միջոցառմանը նախորդել է Հայաստանի դեսպանի եւ Կորդոբայի խորհրդարանի փոխխոսնակի միջեւ կայացած գործնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Կորդոբա նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում արգենտինյան այդ նահանգի, ուր բնակվում են մոտ 8 հազար հայեր, եւ հայաստանյան մարզերից մեկի միջեւ եղբայրական կապեր հաստատել: Ցուցահանդեսների շարքը նախաձեռնվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի վարչության կողմից` «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության կողմից: Հայաստանի մասին պատմող լուսանկարների առաջին ցուցադրությունը կայացել է 2009թ. սկզբին Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի Սարգիս Բենկլյան սրահում: Կորդոբայում մեկշաբաթյա ցուցադրումից հետո, «ԷքսպոԱրմենիա»-ն կներկայացվի Մար դել Պլատայում, Նեուկենում, Ռիո Նեգրոյում, Չիպոլետտիում, Միսիոնեսում եւ այլ հայաբնակ բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter