HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում գործում են 11 կրոնական կազմակերպություններ

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանի խոսքերով, Արցախում գործում են 11 կրոնական կազմակերպություններ, որոնց «մայր» կազմակերպությունները ՀՀ-ում ունեն պետական գրանցում: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 9-ին: Այդ օրվանից վեցամսյա ժամկետում Ղարաբաղում գործող կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել: ԼՂՀ պետռեգիստրի կողմից 2009թ. մարտի 19-ին գրանցվել է «Արցախի Հայ Կաթողիկե եկեղեցի» կրոնական կազմակերպությունը: Հունվարի 24-ին վերոնշյալ բաժին են դիմել «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ներկայացուցիչները եւ ստացել պետական գրանցման համար նախատեսված բոլոր փաստաթղթերը, սակայն, Ա.Սարգսյանի հավաստմամբ, բաժնին եւ պետռեգիստրին փաստաթղթեր չեն ներկայացրել` փորձագիտական եզրակացություն ստանալու եւ գրանցվելու համար: «ԼՂՀ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Արթնության Կրակ» եկեղեցի» կրոնական կազմակերպությունը ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի կողմից փորձագիտական բացասական եզրակացություն է ստացել եւ զրկվել պետական գրանցում ստանալու հնարավորությունից: Աշոտ Սարգսյանը «Ազատ Արցախ» թերթում նշել է, որ «օրենքով սահմանված կարգի համաձայն, ուսումնասիրելով նշված կազմակերպության ներկայացուցիչների խմբի կողմից ներկայացված փաստաթղթերը եւ ունենալով բավարար տվյալներ այդ կրոնական կազմակերպության` Արցախում ավելի քան 9 տարիների գործունեության մասին, փորձագիտական խումբը գտել է, որ  «Արթնության Կրակ» կրոնական համայնքի սպասավորները հավատացյալների նկատմանբ կիրառում են հոգեբանական ազդեցության մի շարք մեթոդներ, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանադրության հոդված 19-ի 1 կետին եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի հոդված 3-ի 1 կետին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter