Նորածինը` թղթե արկղի մեջ
Նախօրեին` ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ՀԱԶ Բ-2 թաղամասի թիվ 134 շենքի 9-րդ հարկում նորածին երեխա են թողել: Նշված վայրում իրավապահները թղթե արկղի մեջ հայտնաբերել են 3-4 օրական աղջկա` արտաքինից առանց վնասվածքների:
Նորածինը «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ հանձնվել է խնամակալության:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել