HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելն ամենալավ լուծումը չէ

08_04-atomakayan«Բազմաթիվ պատճառներ թույլ են տալիս ինձ ասել, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելն ամենալավ լուծումը չէ Հայաստանի համար»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենը: Որպես Հայաստան-ԵՄ ԽՀՀ համանախագահ՝ արդեն տասը տարի նա փորձում է իր տեսակետի ճշմարտացիությունը ապացուցել նաեւ Եվրոպայի խորհրդարանում: «Բազմաթիվ պատճառներ կան. նախ՝ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, երկրորդ՝ ուրանը եւ այլ էներգակիրներ անսպառ չեն, մի  կարեւոր հարց էլ կա` թափոնների հարցը, որտե՞ղ դրանք պահել, որտե՞ղ թափել, որովհետեւ դրանք միշտ կարող են ունենալ բացասական ազդեցություն մարդկանց վրա: Այս պատճառներով ես գտնում եմ, որ պետք է գտնել այլ հնարավորություններ»,- նշեց Մարի Անն Իզլեր Բեգենը: Նա հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկին` օգտագործել արեւի էներգիան. «Հորդորում եմ մեկնել Կալիֆոռնիա, տեսնել, թե ինչպիսի փորձի փոխանակում կարելի է անել այս առումով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter