Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Սիրունյանն իրենց մեղավոր չեն ճանաչել
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործի քննությունը մտել է բուն դատաքննության փուլ:
Սուրեն Սիրունյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը` կալանքից ազատել իր պաշտպանյալին կամ կալանքը փոխարինել գրավով, նույնպես մերժվել է:
Դատարանը սահմանել է կարգը, համաձայն որի` սկզբում ցուցմունք են տալու վկաները, հետո` ամբաստանյալները, որոնց էլ կհաջորդեն փորձագիտական եզրակացություների ու ապացույցների հետազոտությունը:
Մեղադրող կողմը ներկայացրել է մեղադրականը, իսկ Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Սիրունյանն իրենց մեղավոր չեն ճանաչել:
Նիստը նշանակվել է ապրիլի 15-ին, ժամը` 11:30-ին: Հաջորդ նիստին լսվելու են վկաների ցուցմունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել