Րաֆֆի Հովհաննիսյանը իր տեղը զիջել է Զարուհի Փոստանջյանին և Ստեփան Սաֆարյանին
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում իր տեղը զիջել է խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության կազմում` «Ժառանգության» մեկ այլ անդամի` Ստեփան Սաֆարյանին:
Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` վկայակոչելով «Ժառանգություն» խմբակցության համապատասխան որոշումը և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:
Արմեն Մարիտրոսյանն այդ մասին արդեն տեղյակ է պահել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել