HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյանի հայտարարությունը

17_03-sh_harutyunyanԵս` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից: Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվի, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը: Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում, այլ ուղղակի՝  դատավճիռ: Ռուսական  ԿԳԲ-ն վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ` Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատաքննություն իրականացնելու, իմ նկատմամբ դատավճիռ կարդաց: Իմ հանդեպ կայացրած դատավճիռը բացառիկ է նրանով, որ այն համարվում է գաղտնի դատավճիռ: Հայտնում եմ ձեզ, որ դատավորը վճռել է իմ ազատազրկման ժամկետը, որը հատուկ որոշումով գաղտնի է պահվում հասարակությունից, ինչպես նաեւ այդ գաղտնի դատավճռով որոշվել է զրկել ինձ մարդկային տարրական պայմաններից` զբոսանքից, բաղնիք-զուգարանից եւ այլն: Հայաստանում գոյություն ունի դատապարտյալներին  պահելու մի քանի ռեժիմ` կախված դատապարտյալի կատարած հանցանքի վտանգավորությունից: Դրանք կոչվում են` «բաց» ռեժիմ, «կիսաբաց» կամ «կիսափակ» ռեժիմ եւ «փակ» ռեժիմ: Դատավորի կողմից իմ նկատմամբ կայացված գաղտնի դատավճռում ազատազրկման ժամկետից հետո, կարմիր թանաքով նշված է ռեժիմի անունը, եւ այն կոչվում է` անմարդկային  ռեժիմ: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ գաղտնի դատավճռում հստակ նշված է, որ արգելվում է տեսակցություն կամ հեռախոսակապ հարազատներիս հետ` իմ ազատազրկման ողջ ընթացքում: Շանթ Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter