HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դավիթ Իշխանյանի կարծիքով` ղարաբաղյան ճակատը նորից կարող է իր դերակատարությունն ունենալ

«Հայկական դիվանագիտության մեջ հետնահանջ է արձանագրվել»,-այս հայտարարությունն է արել այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` մեկնաբանելով Հայաստանի, Թուրքիայի արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունն ու «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը:

Դավիթ Իշխանյանի կարծիքով, զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը միանշանակորեն շարժվում է թուրքական դիվանագիտության գծած ճանապարհով: Նա պատահական չի համարում ոչ Ադրբեջանի նախագահի չներկայանալը Թուրքիա, եւ ոչ էլ վերջին օրերին կատարած հայտարարությունները, որ ներկայացնում է իրենց հաջողությունները: Ինչ վերաբերում է «Ճանապարհային քարտեզ»-ին, Դ. Իշխանյանը գտնում է, որ թուրքական կողմի մեկ տարվա արդյունքը հենց Կարսի պայմանագրի փաթաթումն է Հայաստանին:

«Կարծում եմ, որ ամեն ինչ չէ կորցված եւ դեռ հնարավոր է շրջանցել այն: Մեր առրեջ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք հաղթահարել»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: Նա միաժամանակ հայտնել է, որ զարգացումները մոտակա օրերին կարող են բերել նոր քաղաքական անցուդարձերի: Այս պարագայում, ըստ նրա, անհրաժեշտ է դիվանագիտական առումով Ղարաբաղյան ճակատի ձեւավորումը:

«Ղարաբաղյան ճակատ` ոչ թե մասնատելու, այլ միավորելու մեր բոլոր ուժերը` Ղարաբաղի, Հայաստանի եւ համայն հայության: Եւ այդ ճակատը նորից կարող է իր դերակատարությունն ունենալ դրական առումով»,-ավելացրել է Դավիթ Իշխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter