HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ՀՅԴ-ն կոալիցիայում մնալու հարցը կորոշի նախագահին հանդիպելուց հետո

«Այն ինչ որ հայտարարության մեջ ասված է, ընթացքի մեջ է: Պետք է, որ նախագահի հետ հանդիպում կայանա, որից հետո էլ կեզրակացնի կուսակցությունը»,- այսօր Դե ֆակտո ակումբում կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու վերաբերյալ հարցին պատասխանեց ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վերջինս հավելեց, որ չի պատասխանելու կոալիցիայի վերաբերյալ հարցերին: Կիրո Մանոյանն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի համար չի բացահայտել «Ճանապարհային քարտեզի» էությունը։ Նա հակված է կարծել, որ համաձայնագիր չի ստորագրվել, այլ համաձայնեցվել են ինչ-որ կետեր, «քանի որ ասվում է ձեւավորվել է: Դա դեռ չի նշանակում, որ համաձայնացվել է, իսկ եթե կա նման քարտեզ, խաբված ենք զգում, որպես կոալիցիայի անդամ»: Մանոյանը նույնպես կոչ է անում, որ եթե կա նման քարտեզ, հրապարակվի էությունը: Ըստ նրա` «ապրիլի 22-ի հարվածը մեծ էր, բայց դա չի նշանակում, թե անելիքներ դեռ չկան»: Կիրո Մանոյանը խորհուրդ է տալիս հստակեցնել` Հայոց ցեղասպանության ճանաչման առումով փոխվե՞լ է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թե՞ ոչ: Սակայն ինքը, այնուամենայնիվ, հակված է կարծել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխվել է։ Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, բանախոսը շեշտում է, թե այն չունի որեւէ իրավական հիմք, եւ Հայաստանը չի ունենա որևէ նախագահ, որը կստորագրի այդ պայմանագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter