HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Նաիրա Զոհրաբյան. «Դաշնակցությունով կոալիցիան ավելի ուժեղ էր»

10_04-naira-zohrabyan1«Մենք հարգում ենք մեր կոալիցիոն գործընկերոջ` Դաշնակցության դիրքորոշումը, դա իրենց գործն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում որտեղ լինել, այլ հարց է, որ այն պատճառաբանությունները, որ ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կոալիցիայում իր մասնակցությունը դադարեցնելու համար, կարող են լինել և՛ ընդունելի և՛ ոչ ընդունելի մեզ համար»,- Հետքի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը`մեկնաբանելով կոալիցիայի կազմից դուրս գալու Դաշնակացության կուսակցության որոշումը:Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` իրենք իրավունք չունեն չհավատալու նախագահի խոսքերին, քանի որ Հայաստանի նախագահը բազմիցս ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել  և այժմ էլ չէ ի վնաս Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ի վնաս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման. «Մեզ համար կարևորը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն առանց որևէ նախապայմանի, եթե կլինի նախապայման, մեզ համար դա չի կարող ընդունելի լինել, բայց քանի որ նախագահն ու արտգործնախարարը հայտարարել են, որ նախապայմաներ չկան, ապա մենք գտնում ենք, որ 21-րդ դարում չպիտի լինեն փակ սահմաններ, քանի որ մենք չենք կարող ունենալ զարգացող տարածաշրջան` մշտապես շարժվելով հավերժ թշնամի բանաձևով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հույս հայտնելով, որ ՀՅԴ-ի հետ կշարունակվի համագործակցությունը երկրի պետական- ազգային կարևորագույն խնդիրների շուրջ: «Հնարավո՞ր է Դաշնակցության դուրս գալը պատճառ դառնալ կոալիցիայի փլուզմանը մեր հացին» Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Դաշնակցությունով կոալիցիան ավելի ուժեղ էր, բայց կոալիցիան իր առջև դրել է խնդիրներ, և ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրները կլուծենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter