HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Լարիսա Ալավերդյան. «Դաշնակցությունն օգտագործել է իր շանսերից մեկը` իրեն չնույնացնելու իշխանական կոալիցիայի քաղաքականության հետ»

Հետքին ասաց  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով  կոալիցիայից Դաշնակցության դուրս գալը: Լարիսա Ալավերդյանի խոսքերով `Դաշնակցության դուրս գալու պատճառը հայտնի չէ, բայց առիթը պարզ է . «Դա հայ-թուրքական հարաբերությունների մշուշոտ, վերին աստիճանի անորոշ հայտարարությունն է:

Այնինչ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, Ադրբեջանում, և այն հնչեղությունը, որը ստանում են այդ գործողությունները, միանշանակ խոսում են այն մասին, որ Թուրքիան իրեն պահում է ինչպես հեգեմոն տարածաշրջանում, իսկ Հայաստանը իր համաձայնողական դիրքով կարծես թե շարունակում է մի խնդիր լուծել` թե դուրսը ինչ կասեն մեր մասին»,- ասաց Լ.Ալավերդյանը: Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն Ազգային ժողովում առաջ է գալիս մի ընդդիմադիր ուժ, որը քանակով բավականին մեծ է «Ժառանգությունից», Լարիսա Ալավերդյանը արձագանքեց. «Ինչ կապ ունի քանակը, կարևորը որակն է: Մենք եղել ենք միակ ընդդիմությունը և եղել ենք վերին աստիճանի կոռեկտ, նոր մշակույթ ենք բերել մեզ հետ Ազգային ժողով և կշարունակենք, թե ինչ կանի Դաշնակցությունը կտեսնենք, կյանքը բավականին երկար է»,-ասաց նա: «Դաշնակցությունը հայտարարել է, որ չի համագործակցի ՀԱԿ-ի հետ, բայց  կհամագործակցի  «Ժառանգության» հետ, իրենք պատրա՞ստ են համագորածկցության» մեր հարցին էլ պատասխանեց. «Պատրաստակամությունը մենք միշտ էլ ողջունել ենք, կուսակցությունների միջև հանդիպումները պարզություն կմտցնեն այդ դաշտում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter