HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Իգոր Մուրադյան. «ՀՅԴ-ին տեղ չի մնում ոչ միայն պատմությունում, այլեւ Հայաստանում, այդ պատճառով էլ շտապեցին դուրս գալ»

«ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ ոչ թե որովհետեւ Շվեյցարիայում ինչ-որ բան է ստորագրվել, այդ ինչ կուսակցություն է, որ չկարողացավ հասկանալ, որ իրենց շեֆը ինչ-որ տեղ ինչ-որ բան է ստորագրել»,- այսօր Դե ֆակտո ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ լավ էլ գիտեր. «Այստեղ խնդիրը խորքային է, բանն այն է, որ համաձայնագրերի ստորագրումը` Մոսկվայում, Շվեյցարիայում, դա ապահովում է արտաքին քաղաքականության ուղղությունը, որ ներկա իշխանությունները կմիավորվեն ակտուալ ընդդիմությանը»,-նշեց բանախոսը եւ հավելեց, որ տեր-պետրոսյանական ընդդիմությունը մտածում է նույն ձեւով, ինչ իշխանությունները եւ այլ սցենարներ չունի: «Եթե այդ միաձուլումը տեղի ունենա (նկատի ունի Կոնգրեսն ու իշխանությունները), ապա ՀՅԴ-ին տեղ չի մնում ոչ միայն պատմությունում, այլեւ Հայաստանում, այդ պատճառով էլ շտապեցին դուրս գալ»,-նկատեց Իգոր Մուրադյանը: Քաղաքագետն ասաց, որ պետք է շնորհակալ լինենք ՀՅԴ-ին, որովհետեւ վերջիններս մեծ կորստի են գնացել. «Նրանք, բնականաբար, կկորցնեն իրենց եկամուտները, նրանց մոտ կուղարկվեն ռեւիզորներ, հարկային տեսուչներ, նրանք կկորցնեն իրենց պաշտոնները, դա մեծ կորուստ է»: Մուրադյանը բացահայտեց, որ նման որոշման համար խթան են հանդիսացել սփյուռքի ընկերները, ովքեր իրապես զբաղված են աշխատանքով, քաղաքականությամբ, սպառնացել են, թե իրենք հայտարարությամբ հանդես կգան, որտեղ կներկայացնեն, թե ՀՅԴ-ն Հայաստանում ինչով է զբաղված. «Դա շատ լուրջ մտադրություն է եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter