
«Ինչպես է ՀԱԿ-ը վերաբերում ընդդիմադիր դաշտում Դաշնակցության հայտնվելուն, արդյոք պատրաստ է համագործակցել Դաշնակցության հետ» հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեռ չեն նկատել, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից, հենց որ նկատեն, կմեկնաբանեն: «Կարելի է հայտարարել, որ դու ընդդիմություն ես, իրական ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել, բայց արդեն հայտարարություոնը մենք գնահատում ենք որպես առաջին ծիծեռնակ, որպես առաջին նշաններ, որ այս ռեժիմը կենսունակ չէ և ապագայում կլինեն նոր զարգացումներ այդ ուղղությամբ»,- ասաց Լ.Զուրաբյանը:
«ՀԱԿ-ը չի՞ կորցնում ըննդիության իր մենաշնորհ դիրքերը, ինչպես կանաատեսում էին երեկ իշխանական թևի քաղաքական գործիչները, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը» հարցին էլ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Աշոտյանը ցանկալին իրականության տեղ է մատուցում, երբ Դաշնակացությունը կոալիցիայի ֆորմալ մաս էր, նրանք էլի ասում էին, որ ընդդիմության մեջ են: Ասելով ոչինչ չի փոխվում»:
Եթե Դաշնակցությունը «բռնի սկզբունքային ըննդիմություն լինելու ճանապարհը», Լևոն Զուրաբյանի խոսքերով, ՀԱԿ-ը չի բացառում այդ կուսակցության հետ համագործակցությունը, հավելելով, որ իրական խնդիրն այսօր իշխանափոխությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել