HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ըստ ՀԱԿ-ի` ՄԻՊ ինստիտուտը ցույց է տալիս իր անգործունակությունն ու անկարողությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. զեկույցի հրապարակումը, ինչպես նաև նրա գործողությունների անարդյունավետությունը թույլ են տալիս ասելու, որ այդ ինստիտուտը չի գտնվում իր բարձրության վրա և չի կատարում սահմանադրությամբ իրեն վերապահված ֆունկցիաները: Ըստ Լևոն Զուրաբյանի`«քաղաքական հետապնդումների արդյունքում մարդկանց իրավունքների լայնամասշտաբ խախտումների հետ կապված նրանք ֆորմալ դիմում են ոստիկանությանը, դատախազությանը, որի հետևանքով որևէ բան չի կատարվում, ամեն ինչ մնում է նույնը, այդ ինստիտուտը ցույց է տալիս իր անգործությունը և անկարողությունը»: «Մենք տեսնում ենք, որ հենց ինքը` մարդու իրավունքների պաշտպանը, անհրաժեշտ սկզբունքայնություն և հետևողականություն չի ցուցաբերում մարդու իրավունքների այս խախտումների կանխման և խախտումները կատարողներին պատասխանատվության կանչելու գործում»,- ընդգծեց ՀԱԿ համակարգողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter