HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կոալիցիան խնդրում է Արմեն Ռուստամյանին և Արթուր Աղաբեկյանին շարունակել զբաղեցնել իրենց պաշտոնները

Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական կոալիցիան խնդրում է Դաշնակցությանը, որպեսզի Արմեն Ռուստամյանը և Արթուր Աղաբեկյանը հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները և շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները ԱԺ-ում: Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանը  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Արթուր Աղաբեկյանը` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար  և պատասխանել, որ առաջարկը կքննարկեն և պատասխանը կներկայացնեն ԱԺ նախագահին: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի պաշտոնում մնալու մասին Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի ասել: ՀՀ խորհրդարանը ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովների նախագահների  պաշտոնները զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ: ԱԺ-ն 2008թ-ին սահմանել էր բանաձև, որը թույլ է տալիս ընդդիմության գործիչներին զբաղեցնել հանձնաժողովի նախագահի և տեղակալի պաշտոններ: Այս փոփոխությունը, սակայն, գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի համար, այնինչ կոալիցիոն ուժերն այսօր արդեն կոչ են անում Արթուր Աղաբեկյանին և Արմեն Ռուսամյանին հետ վերցնել հրաժարականի մասին դիմումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter