HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արման Սահակյան. «Նապաստակ-նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ»

30_04-arman-sahakyan«Ըստ էության, Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից պայմանավորված է եղել բացառապես արտաքին քաղաքականության գործոնով, բայց ընդդիմություն լինելով դու պարտավոր ես ներքաղաքական կյանքին համապատասխան արձագանք տալ, ըստ այդ արձագանքի էլ հետագայում գնահատական կտանք»,-այսօր Հայելի ակումբում ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: ՀՀԿ-ական Արման Սահակյանն էլ կարծում է, որ Դաշնակցությունը դասական կուսակցություն է. «Կարծում եմ` մեր քաղաքական կյանքում տեղի կունենան բազմաթիվ փոփոխությունները, ինձ համար դրական է, որ ընդդիմության մեջ լինի կառուցողական իշխանություն եւ իրականում սկզբունքային եւ դասական ընդդիմություն»: Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, թե ընդդիմությունը մինչեւ այսօր որեւէ անլուրջ քայլ չի արել, ներկայացված առաջարկները եղել են սկզբունքային: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Արթուր Աղաբեկյանը եւ Արմեն Ռուստամյանը կշարունակեն ղեկավարել հանձնաժողովները. «Ունենալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` կփորձեն որոշակիորեն ազդել այդ քաղաքականության վրա»: Նա նաեւ ավելացրեց, որ ՀՅԴ-ն այնքան գործադիր լծակներ է կորցրել, որ երկու լծակը օրենսդիր մասում «չի փակում»: Արման Սահակյանը նշեց, որ կոալիցիոն ուժերը նման առաջարկ արել են «Ժառանգություն» կուսակցությանը, ինչին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը նշեց հրաժարվելու պատճառները. «Երեք նոր հանձնաժողովները պայմանավորված են մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, իսկ «Ժառանգությունը» չէր կարող այդ մարտի 1-ի արյան վրա առեւտրի մեջ ներքաշվել: Սա ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու քայլ է եղել, այլ` առեւտուրից»: Արման Սահակյանն էլ հիշեց իր սիրելի մանկական բանաստեղծության առաջին տողը. ««Նապաստակ-նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ»: Դուք չմասնակցեցիք նաեւ ավագանու ընտրություններին, ամեն ինչը փորձում եք կապել մարտի 1-ի հետ: Պահն է եկել դադարել սեթեւեթանքներ տածելուց, եւ իշխանություններին չներքաշենք առեւտրի մեջ, երբեիցե իշխանությունները ձեզ առեւտուր չեն առաջարկել»: «Մարտի 1-ը կարեւոր ջրբաժան է, մարտի 1-ը իր ողբերգականությամբ եւ պետության համար վտանգի առումով ավելի մեծ ծավալ ունի, քան հոկտեմբերիր 27-ը, քանի որ շարքային քաղաքացին դարձել է զոհ, իսկ մենք` այսպես թե այնպես թիրախ ենք»,-պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ Ժառանգությունը իրեն սպառել է: Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե նախարարական որ պաշտոնին է հավակնում պատգամավորը: «Ինչ վերաբերում է պաշտոններին, դա լրատվամիջոցների երեւակայությունն է, համենայնդեպս, ես հայտարարել եմ, որ ինձ համար պաշտոնը ինքնանպատակ չի եղել, եթե լինի ՀՀԿ-ի որոշում, ես կզբաղեցնեմ պաշտոն»,-ասաց Արման Սահակյանը: Քանի որ Սահակյանը հումանիտար թեքում ունի եւ դեռեւս սովորում է Կառավարման ակադեմիայում, նա չբացառեց, որ հնարավոր է զբաղեցնի Կրթության նախարարի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter