HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Եթե իշխանությունները չեն կանխում բռնությունները, ապա դա դառնում է սովորություն»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանից եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանից, ովքեր այսօր Հայելի ակումբի հյուրերն էին, լրագրողները հարցրել են, թե ինչպե՞ս են վերաբերում ընդդիմության հանրահավաքի թռուցիկ բաժանողների, նաեւ Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված բռնություններին: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հարցը արդեն քաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել. «Որովհետեւ, երբ որ մեկ անգամ է լինում, դա պատահականություն է լինում, երրորդ անգամ կարող է Աստծու տվածը լինի, բայց երեք անգամից ավելին արդեն դառնում է սովորություն»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` եթե իշխանությունները չեն կանխում վատ սովորությունները, ապա ինքը բացասական է գնահատում դա: Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ քաղաքական պատասխանատվության խնդիր կա. «Հայաստանը այնքան փոքր է իր մասշտաբներով, որ ցանկացած իրադարձություն, նամանավանդ այդպիսի իրադարձություն, կարելի է երկու րոպեի ընթացքում բացահայտել: Եթե երկու րոպեի ընթացքում կարելի է հանցագործությունը բացահայտվել, բայց չի բացահայտվում, ես այդտեղ քաղաքական խնդիր եմ տեսնում»: Արման Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ դատապարտել է նման գործողությունները, «առավել եւս լրագրողների հանդեպ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter