Լևոն Զուրաբյան. «Բոլորս գնում ենք կարևորագույն ճակատամարտի և գնում ենք հաղթանակի»
Լևոն Զուրաբյանը հանրահավաքի իր ելույթում ասել է, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների, թուրքական և ադրբեջանական վտանգների առաջ: Եվ պետք է ունենալ այնպիսի ղեկավարներ, որոնք կարող են լուծում գտնել և չվնասել ազգային շահերին:
Սակայն խնդիրը, ըստ ՀԱԿ համակարգողի, այն է, որ չունենք հմուտ ղեկավարություն. ռեժիմը մտահոգված է իշխանությունը պահպանելով: Նրա խոսքերով` կյանքի վատթարացման պատճառներից մեկը իշախանությունների ապօրինի մենաշնորհային քաղաքականությունն է: Օլիգարխները մենաշնորհի պատճառով բարձրացնում են գները և ստանում գերշահույթներ, որի զգալի մասն իրացվում է իշխանությունների կողմից և օգտագործվում ընտրակեղծիքների համար: Լևոն Զուրաբյանի գնահատմամբ, արատավոր համակարգը կարելի է կազմաքանդել Հայոց համազգային շարժման միջոցով` դուրս գալով օլիգարխիկ համակարգի դեմ, ինչը կթեթևացնի ժողովրդի հոգսը: Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին` Լևոն Զուրաբյանն ասել է, որ հնարավորություն կա շտկել փետևրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքը և մարտի 1-ի հետևանքները: Իսկ այս ամենին հասնելու համար ունեն քաղաքական գործողությունների ծրագիր: Ընտրությունների հաղթելու դեպքում ազատության հրապարակը կվերադարձվի ժողովրդին, կճեղքեն ինֆորմացիոն շրջափակումը, կստեղծվի կաբելային հեռուստաընկերություն և փակված հեռուստաընկերությունները նորից կհեռարձակվեն: Կվերացնեն ընտրախախտումների մեխանիզմը և կրիմինալը: Արդյունքում սահուն կերպով կհասնեն խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին, կվերականգնվի Սահմանադրական կարգը, սակայն ժողովուրդը պետք է մասնակցի քաղաքապետի ընտրություններին, և ոչ ոք իրավունք չունի կողմ քաշվել:
«Բոլորս գնում են կարևորագույն ճակատամարտի և գնում ենք հաղթանակի»,-ամփոփել է Լ. Զուրբայնաը: Ելույթ է ունեցել նաև Արամ Սարգսանը, իսկ այս պահին հավաքվածները լսում են Ստեփան Դեմիրճյանի ելույթը:
Մեկնաբանել