
«Yerevan City» խանութների ցանցում ստուգումներ անցկացնելու համար դիմել են վարչապետին
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիմել է կառավարությանը և սպասում է վարչապետի հանձնարարականին «Yerevan City» խանութների ցանցում համալիր ստուգումներ անցկացնելու համար: Հիշեցնենք, որ «Yerevan City»-ում վաճառվող վարսակի շիլաների ժամկետները կեղծված էին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հայկ Մինասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ վարչապետը որոշումը պետք է կայացնի 12 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո իրենք կսկեն համալիր ստուգումներ անցկացնել «Yerevan City» խանութների ցանցում. կստուգվեն ապրանքների ժամկետները, սերտիֆիկատները և այլ փաստաթղթեր:
Հայկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ ծառայության աշխատակիցները շրջայցեր են կատարում նշված ցանցի խանութներում «Preston»-ի ապրանքների առկայությունը վաճառքում ստուգելու նպատակով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել