HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Ջոն Գրինվեյին

president_060509Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գրինվեյին: Ջոն Գրինվեյն ասել է, որ Հայաստան է ժամանել` ծանոթանալու փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քանի որ պատրաստվում է ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում զեկույց ներկայացնել Եվրոպայում երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նախագահ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները մշտապես կարեւորում են հասարակության խոցելի խավերի, որոցից մեկն էլ փախստականներն են, խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները` դրանք կազմակերպելով այնպիսի մասնագիտացված կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ փախստականների գծով գլխավոր հանձնակատարի երեւանյան գրասենյակը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ այլն: Սերժ Սարգսյանն ասել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ փախստականներին երկրի հասարակական կյանքում լիարժեքորեն ինտեգրելու համար` երբեք չփորձելով շահարկել կամ քաղաքականացնել  նրանց հիմնախնդիրները: Օրենսդրական դաշտի բարելավման տեսակետից  նախագահն առաջընթաց քայլ է համարել փախստականների եւ ապաստան փնտրողների մասին միջազգային պահանջներին համահունչ օրենքի ընդունումը` նշելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում պետական կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ փախստականների հիմնահարցերը լիովին լուծելու համար Հայաստանի հնարավորություններն այսօր դեռեւս սահմանափակ են, եւ մեր երկիրն ակնկալում է նաեւ միջազգային կազմակերպությունների օժանդակությունը: Զրուցակիցներն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր են համարել  փախստականներին մշտական կացարաններով ապահովելը` այդ առումով կարեւորելով բնակարանների ձեռքբերման վկայագրերի կիրառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter