Հայաստանի ու Ջավախքի դպրոցականները` Շուշիում
Երեկ Շուշիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին 18 թիմեր` Հայաստանից, Արցախից ու Ջավախքից: Ղարաբաղը ներկայացնում էին Ստեփանակերտի եւ Շուշիի թիմերը:
Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցումների արդյունքում մրցանակային առաջին երեք տեղերը գրավել են Երեւանի թիմերը, իսկ Ստեփանակերտի թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը: Հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ համակարգիչներով:
Օլիմպիադան հատկանշական էր նրանով, որ որոշվել էր անցկացնել հենց Շուշի քաղաքում, իսկ նախաձեռնության հեղինակը «Շուշի վերածնունդ» հիմնադրամի ղեկավարությունն էր: Մրցումներին մասնակցելուց բացի, Հայաստանի եւ Ջավախքի դպրոցականները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Շուշիի տեսարժան վայրերին, շփվել ղարաբաղցի պատանի շախմատիստների հետ եւ այցելել Արցախի պատմական վայրեր` Գանձասար, Ամարաս եւ այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել