
Ստեփանակերտի փողոցներն այսօր առավել քան մարդաշատ են վաղ առավոտից. բոլորը դուրս են եկել իրար շնորհավորելու` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ:

Առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել նաեւ ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան այրերը` երկու հանրապետությունների նախագահների գլխավորությամբ: Այնուհետեւ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծաղկեպսակներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, զորավար Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որից հետո այցելել են Սբ. Ղազանչեցոց եկեղեցի:
Ի դեպ, այսօր Շուշիում տեղի կունենա նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի սպայական կազմի համար կառուցված շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը:
Երեկոյան Ստեփանակերտի կայազորի Սպայի տան դահլիճում տեղի կունենա հանդիսավոր երեկո, որից հետո կկազմակերպվի ԼՂՀ նախագահի ընդունելությունը: Երեկոյան նախատեսված է նաեւ Վերածննդի հրապարակում կազմակերպել տոնական համերգ, որը կուղեկցվի հրավառությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել