HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ ապօրինի կերպով ռազմամթերք  ձեռք բերելու եւ պահելու համար ամբաստանյալ Սասուն Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ըստ էության քննության ժամանակ, վկաներ Էդիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը եւ Յաշա Մելքոնյանը հայտարարել են իրենց  նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին: Մասնավորապես վկա Յ.Մելքոնյանը հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրել ոստիկանության Հրազդանի բաժնի պետի տեղակալ Ս.Մարկոսյանը՝ բերման ենթարկելիս, իսկ վկաներ Է.Խաչատրյանն ու Ա.Մկրտչյանը հայտարարել են, որ իրենց նկատմամբ քննությանը խորթն մեթոդներ են կիրառվել նախաքննության ընթացքում: Նկատի ունենալով, որ վկաների կողմից դատարանում հնչեցված հայտարարությունները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելուն՝ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված երեք դեպքերով հարուցվել են առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություններին: Ոստիկանության աշխատակցի գործողությունների վերաբերյալ Յ.Մելքոնյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը գտնվում է  Հատուկ քննչական ծառայության, իսկ Է.Խաչատրյանի եւ Ա.Մկրտչյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերը՝ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում: Ցուցում է տրվել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հայտարարություններում հնչեցված հանգամանքները պարզելու եւ սեղմ ժամկետներում անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter