HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը միջնորդել է տեսաերիզներն ու գաղտնալսումները փորձաքննության ենթարկել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նաև Ակեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատավարությունը: Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երկու միջնորդություն է ներկայացրել` պահանջելով նշանակել տեսասկավառակների համակարգչատեխնիկական կամ տեսաձայնային փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք լազերային սկավառակների նյութերը ենթարկվե՞լ են մոնտաժման, եթե այո` ի՞նչ եղանակով:

Երկրոդ միջնորդությունը վերաբերում էր հեռախոսազրույցներին և գաղտնալումներին, թե արդյոք մոնտաժվա՞ծ են Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային գաղտնալսումները, արդյո՞ք ձայնը և խոսակցություն ևս Ալ.Արզումանյանինն են: Մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը անվստահություն է հայտնել Արարատ Զուրաբյանի և իր խոսակցության վերաբերյալ` նշելով, որ որոշ տեղերում իր  հնչող ձայնը իրեն չի պատկանում, և ինքը նման խոսակցություն չի վարել Արարատ Զուրաբյանի հետ: «Եթե ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ լսեր Ալիկ Հարությունյանի և Նաիրի Հունանյանի հեռախոսային զրույցները «Հոկտեմբերի 27-ի» գործը վաղուց բացահայտված կլիներ»,-հավելեց Սուրեն Սիրունյանը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը չառարկեց գաղտնալսումներն ուղարկել փորձաքննության, իսկ տեսասկավառակների հարցում չհամաձայնեց փաստաբանի հետ` նշելով, որ դա իրավասու մարմինները չեն նկարահանել, այլ տարբեր տեղերից ձեռք բերված սկավառակներ են: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդություններին լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter