Նախկին անտառապետը ձերբակալվել է
Մարտի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են ստացվել, թե «Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում կատարված ստուգումներով պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլի 24-ից մինչեւ այս տարվա փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար հատվել է 354 ծառ, որից` 200 բոխի, 57 սոճի, 74 հաճարենի, 2 կեչի, 3 կաղնի, 17 լորենի եւ 1 խնձորենի: Պետությանը պատճառվել է ավելի քան 19 մլն 270 հազար դրամի վնաս:
«Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ծառահատումները կատարել է նույն անտառտնտեսության նախկին անտառապետ, 51-ամյա Հովիկ Զ.-ն: Վերջինս ձերբակալված է»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել