HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիր մարմիններում կստեղծվի թեժ գիծ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան նիստն սկսելը վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, շնորհավորել նրանց եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանրապետական գործադիր մարմիններում անձանց կողմից դիմում-բողոքների քննարկման աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը արձանագրային որոշում է ընդունել այդ մարմիններում թեժ գիծ ստեղծելու մասին։ Պատկան մարմիններին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ընդունել թեժ գծերի ստեղծման եւ այդ եղանակով ստացված տեղեկության ընդունման, գրանցման, քննարկման, ամփոփման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներքին հրամաններ։ Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ նիստում նշվել է`թեժ գծով ստացված տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter