Սոցիոլոգիան, «ռեստորանային մտածողությամբ» եվրոպացին եւ վաճառվող պաշտոնները
Մայիսի 11-ին Միջազգային Եվրոպական Շարժում կազմակերպության «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին արժանացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Դրանից մի քանի օր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Գագիկ Ծառուկյանին բնութագրեց, որպես «ռեստորանային մտածողություն» ունեցող գործիչ:
Այսօր Դե ֆակտո ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց Ա.Ադիբեկյանին, թե Եվրոպական Շարժման պարգեւը նրան, արդյոք, չի ստիպել փոխել իր կարծիքը Գագիկ Ծառուկյանի մտածողության մասին:
«Այդ երեւույթն ինձ համոզեց, որ եթե ես մի քսան հազար դոլար ունենայի, նույն պաշտոնը ես կգնեի: Դա վաճառվող պաշտոններ են: Նման վարկանիշային զանազան հիմնադրամներ կան աշխարհում, եթե գումար ես տալիս, նա քեզ դարձնում է այդ խմբի, ոնց որ թե ակումբի անդամ: Ուղղակի նման պաշտոն ինձ պետք չի: Եթե ինձ շատ պետք լիներ, ես այդ գումարը կճարեի, ես էլ կդառնայի լավագույն եվրոպացի: Եղավ»,-ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել