HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթուղայինները քաղաք չեն մտնում. այսօր հանրահավաք կա

15_05-ertuxayinԱյսօր ժամը 10-ից, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 261, 262, 267 համարի երթուղային տաքսիները եւ 259 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները չեն գործում: Աբովյանում ապրող «Հետքի» աշխատակիցը հայտնում է, որ եթե մինչ այս պահը Երեւան շտապողները կարող էին օգտվել գոնե տաքսիներից, ապա հիմա տաքսու վարորդները նույնպես հրաժարվում են ուղեւորվել մայրաքաղաք: Մեր աշխատակցի փոխանցմամբ` ճանապարհներին պետավտոտեսչության կամ ոստիկանության աշխատակիցներ  չկան: Դրանք, ուղղակի իմաստով` փակ չեն: Հավանաբար, ինչպես նախորդ դեպքերում, երբ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք էր կազմակերպում, այսօր նույնպես գծատերերին եւ տաքսի ծառայությունների ղեկավարներին  պարզապես հանձնարարվել է ուղեւորներին Երեւան չտեղափոխել: Ոստիկանության մամլո ծառայությունից «Հետքին» ասացին, որ խնդրից տեղյակ չեն: Բայց խոստացան պարզաբանում ներկայացնել փոքր ինչ ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter