HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քահանայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում»

Նախօրեին «Հետքը» տպագրել էր Օձունի հոգևոր հովիվի պատասխանը՝ կապված «Չենք լռելու» նախաձեռնության բարձրաձայնած մտահոգությունների հետ: Սակայն այդ պատասխանի կապակցությամբ «Չենք լռելու»-ն հայտնում է, որ «Օձունի քահանայի խոսքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»: 

«Չենք լռելու» նախաձեռնության խմբագրություն ուղարկած նամակում մասնավորապես ասվում է. «Օձունի վանքը փլուզման եզրին է, ինչի մասին 22.07.2011թ. հայտարարել է Մայր աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Հաղպատին, ապա սլայդշոուի լուսանկարում պատկերված ջուրը ամենևին էլ «մեծ գավթի երթիկից  ջրահեռացման փոսիկում թափված ջուր» չէ, ինչպես ներկայացնում է Օձունի հոգևոր հովիվը, այլ հոսում է վանքի գմբեթից: Այդ հարցի մասին «Չենք լռելու»-ի անդամները խոսակցություն են ունեցել նաև Հաղպատավանքի քահանայի հետ, որը հաստատել է գմբեթից ջրի հոսելու հանգամանքը և մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ:

«Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում»,- հայտարարում է Օձունի քահանան՝ առանց նշելու, թե կոնկրետ որ եկեղեցու մասին է խոսքը: Մինչդեռ, բոլոր լուսանկարները կատարվել են մեր նախաձեռնության անդամների կողմից բացառապես Հայաստանի տարածքում:

«Չենք լռելու»-ն քահանայի կողմից անտերության մատնված մեր սրբավայրերի բարձրաձայնմանն ուղղված այս ստահոդ արշավը համարում է տարօրինակ ու վնասակար: Ավելորդ չենք համարում նշել, որ դա չի բխում մեր երկրի պատմության ու եկեղեցու շահերից:

Մեկնաբանություններ (23)

Տեր Վրթանես
Խնդրում եմ միմյանց չվիրավորե՛լ:
L R E C N O X...
TER HAYR JAN ET INCHI ES TENC ANHANGSTANUM ? TOX XOSAN DU LAV GITES VOR ET XOSACOXNER@ QEZ CHCHANACHOXNERN EN ISK CHCHANACHOXNER@ MENAK OTUM KARAN HORINEN VOCHTE PASTER NERKAYACNEN....SRANQ KOMPI DEM@ NSTAC STEXNASHAR@ JARDELOV UZUM EN MARD QNNADATEN EL CHGITEN VOR QU VOTER@ PTI JUR ANEN XMEN VOR GONEN IRAVUNQ UNENAN QEZ BAREVEN UR MNAC TE QNNADATUM EN.......VOPSHEM.........
Artem
Es misht el normal em verabervum qnnadatutjunnerin, bajc ete dranq irapes xory gitakcvac, gnahatvac u himnavorvac en linum. Inch veraberum e Ter Vrtanesin, apa ajs pahin el es im hogebanneri xmbov Odzunum em, tarber tariqajin xmberi hamar treningner enq anckacnum, erexaneri ev eritasardneri barojahogebanakan dastiarakutjany npastox zrujc-qnnarkumner enq anckacnum, ev vstahabar karox em asel te vorqan e qajalervac naev Ter Vrtanesy, ov irapes mtacum e ir hamajnqi, hatkapes, erexaneri barojakan ev hogevor dastiarakutjamb. Menq el amen varkjan vajelum enq Ter Hor barojakan ev ajl ajakcutjuny. karcum em sa bavarar e karciq kazmelu ev gnahateli hamar. Petakan shahy henc pahanjum e, vor lrjoren zbaxvenq mer nor serundnerov, ajn inch anum enq ajd pahin Odzunum Ter Vrtanesi het hamagorcakcutjamb.
Arpi
Karcum em baroyakan klini ashxatanqner@ mitvac linen, voch te varkabekelu urrfutyamb , ayl` miasnakan elqer gtnelu..... Hesht e xosel u pahanjel, aranc sepakan dzerqer@ xorovelu.....
Արփի
Ինքս էլ լնելով լոռեցի` առավել քան սրտի ցավով եմ վերաբերվում յուրաքանչյուր անուշադիր վերաբերմունքի: Բայց այստեղ պետք կարծիք արտահայտելուց առաջ իմանալ եկեղեցու ամբողջ պատմությունն ու վերջին տարիների ձեռբերումը: Ի վերջո առանց հավատքի գիտակցման եկեղեցին ուղղակի թանգարանային նմուշ է: ՄԻ պահ հարցրեք , ինչպես կամ ում ջանքերով օձունցիները համախմբվեցին եկեղեցու շուրջ, կամ գիտակցեցին եկեղեցու դերն ու նշանակությունն, ըստ արժանավույն... Անշուշտ, այստեղ յուրաքանչյուրն իր գործն ու առաքելությունն է կատարել, բայց հիմա ստացվում է այնպես, որ շրջանցելով շատ հարցեր նյութն անձնավորվում է, ինչը չի կարելի..... Անշուշտ, գովերգելի է այն սրտացավ վերաբերմունքը, որ երևի , թե ունեն >- ի մասնակիցները: Մեր հասարակությանը պետք են նման նախաձեռնություններ: Բնականաբար անհնար է և պետք էլ չի թաքցնել կամ հերքել երկրում սխալ արժեհամակարգերի երկրպագությունը: Անուշադրության սաղմերն ամենուր են ու պետք է մեզանից յուրաքանչյուրը կարողանա ուշադրություն սևեռել անպայման այս և այլ երևույթների վրա, բայց սա պետք է անել բացառիկ պրոֆեսիոնալիզմով, ինչը, վերոնշյալ ֆոտոշարքում կարծում եմ պակասում էր: Նախ նման նյութ պատրաստելուց առաջ պետք էր տարանջատել այն եկեղեցիները, որոնք հոգևոր հովիվ չունեն: Այդ դեպքում ուսումնասիրություն անելով, թող որ մատնանշվեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականների կողմից թերացումները: Պետք էր առանձնացնել այն եկեղեցիները, որոնք պետական ծրագրով ենթակա չեն վերանորոգման, նաև այն եկեղեցիները, որոնք վերանորոգվել են են և հիմա ինչ վիճակում են, կամ ինչ չափով են վերանորոգվել: Իսկ ամենակաևորը և ամոթալին եկեղեցիների թվագրությունների հետ կապված սխալներն էին: Նորից եմ նշում պետք չէ անձնավորել նյութը ...Անշուշտ, չփորձելով ոչ ոքի աշխատանք թերագնահետել, այնուամենայնիվ կարծում եմ` պետք է տարբերակել պրոֆեսիոնալիզը ոչ պրոֆեսիոնալիզմից:
Սեպուհ
Եթե այդքան մտահոգ եք եկեղեցու ու ազգի համար, և մյուսներ նախ իմացեք, որ եկեղեցին ձեր հարկերի հաշվին չի գոյատևում, ոչ էլ բյուջեի, սա իմիջիայլոց, որ չվոռնաք: Իսկ եթե ուզում եք օգնել` վերցրեք ձեր գումարները ու դուք ինքներդ գնացեք և վերականգնեք............
vazgen
Ես չենք լռելուն շատ նման ա մեր կառավարությանը մենակ խոսում են, ավելի լավ ա մի գործ արեք քան էտքան, տեղին ու անտեղի խոսեք: Էտքան մտահոգ եք փող հավաքեք մի եկեղեցի վերանորոգեք, թե դուք մենակ խոսողներից եք, գործի ժամանակ մտնում եք տեղներդ: Ով ել ասես կարա խոսի, քննադատի, Հայաստանում ցավոք սրտի շատերի մոտ ա տարածված անսխալականության զգացումը, ես ճիշտ եմ մնացածը սխալ: Գործ արեք գործ, թե չէ ոնց որ աֆորիզմնա ասում
տեր Նշան քահանա
Տեր Հայր ջան, դու քո ծառայությամբ ճշմարտացիությունդ հաստատել ես. քո բանավոր հոտի մեկնաբանությունները այդ են վկայում. հետո չեմ հասկանում էս շատեր կարծում են որ իրենք ավելի մտահոգ են մեր աղոթատների համար, քան մենք, որ այնտեղ աղոթում ենք. հասկանալ է պետք, որ դա մերն է, մենք էլ մտածում ենք, անում ինչ կարող ենք. ով ուզում է օգնել թող ոչ թե եկեղեցու մասին մտահոգվի/ թեև դա ել չի խանգարում/ , այլ նրա մեջ լինի, մի քար էլ ինքը դնի այդ կառույցի վրա, իր համեստ կառողությամբ մի խոտ էլ ինքը քաղի գմբեթից, որ այն չփլվի. այլապես թող լռի, անողին էլ ստախոս չկոչի:
Armen
Ես հետզհետէ այն համոզումը կը կազմեմ որ ̛Չենք Լռելու̛ խումբի մարդիկը նպատակ չունին Եկեղեցւոյ ոչ հոգեւոր եւ ոչ շինարարական բարօրութեան մասին աշխատանք թափելու , այլ կը միտին վարկաբեկելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Հայաստանի մէջ։ Ես ձեզի պիտի վստահեցնեմ որ եթէ այդպէս է, իմ ամբողջ ուժերով պիտի վարկաբեկեմ ձեր ազգաքանդ աշխատանքը։ Ես անձնապէս չեմ տեսներ թէ Չենք Լռելու-ն որեւէ աշխատանք կը թափէ մաքրազարդելու որեւէ եկեղեցի, որեւէ տաճար, այլ միայն վարկաբեկող PRով կը զբաղուի։ Տէր Հօր ալ ստախօս կոչելով արդէն մեր մօտ Սփիւռքի մէջ ալ պիտի հաստատուի որ սա իսկապէս քաղաքական խմբակցութիւն է եւ ոչ բարեգործական։ ՑՈՅՑ ՏՈՒԷՔ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ եւ ՈՉ ԽՕՍՔԵՐԸ։
Տիգրան
Տեր Վրթանեսի հետեւում գտնվող եկեղեցին՝ իր տանիքների վիճակով ,ձեր ստախոս լինելն է վկայում: Ձեր դեմքի բացակայությունը մեր սիրելի Տեր Վրթանեսի նկարով եք կոծկու՞մ, թե վախենում եք ,որ մարդիկ ձեզ ճանաչելով կթքեն ձեր դեմքին:
Մարինե
Նվեր Սարգսյանին Երանի իրոք էլ ՛՛Չենք լռելու՛՛-ի հետ կապ չունենայիր,ինչպես որ գրում ես: Նրանք ոչ թե կառուցողական բանավեճով , այլ ՝զրպարտությամբ են զբաղվում ինչ որ մեկի պատվերով: Նրանց նենգությունն ակնբախ չէր լինի, եթե Վեհափառից դրամ պահան-ջելու փոխարեն Սանահինի համար հոգեւորական խնդրեին:
Աննա
Արա՛մ, հիմար դրության մեջ Տեր Վրթանեսը քո նմաններին է դնում՝ բերանները սվաղելով:Քո նշած սայթում էլ Խորակերտի վանքը Վրաստանի տարածքում է գտնվում:Աչքերդ լայն բացած նայի՛ր,որ տեսնես սահմանից դուրս է:
Gayane
TER VRTANES@ darcav Odzuni ekerecu prkich@. Nra galuc heto carkec vorj gyur@ .TER HAYR DUK mi viravorvek ayd animast charaxosutyunneric chen xosum ayn mardu hetevic ov irenic vochinch chi nerkayacnum DUK ayn kahanan ek ov karoracav mi amborj azgi ushadrutyan arjanacnel ODZUNI ekerecin.
HOS
ainkan tget e vor Xorakerti tex@ chgiti.kam el iren tgeti tex e dnum:es inks Loru marsi Jilisa gyuxi bnakich em ev TER HAYR@ iravaci e:
Հովսեփ
«Չենք լռելու»-ի Մայր Աթոռի դեմ այս ստահոդ արշավը համարում է տարօրինակ ու վնասակար: Ավելորդ չենք համարում նշել, որ դա չի բխում մեր երկրի պատմության ու եկեղեցու շահերից և դրսի ուժերի ազդեցության հետեվանք է:Տեր Վրթանեսին կխնդրեի իր թանկ ժամանակը սրանց պատասխանելու վրա չվատնի:
Մարինե
Նվեր Սարգսյանին` ինչ վատ է, որ դուք մեր քահանային չեք ճանաչում, նա հեղինակության կորստի խնդիր չունի, որ հիմա էլ բարձրանա: Զարմանում եմ, մարդուն չեք ճանաչում և Ձեզ իրավունք եք վերապահում ավելորդ գնահատականներ տալու:
Hakob
Հակոբ, Տեր Հայրը իր գործի նվիրյալն է, մարդը կարդացել է Օձունի եկեղեցու մասին ոչ ճիշտ տեղեկատվություն և անհանգստացած պատասխանել է: Դու քեզ վստահված աշխատանքի դեպքում չէի?ր գրելու, էլ ինչու ես Տեր Հորը վիրավորում, թե նա իրեն հիմար վիճակում է դրել: Բոլորովին էլ քո կարծիքին չեմ, թե նա իրեն հիմար վիճակում է դրել: Չենք լռելու նախաձեռնությունը ճիշտ է անում, որ մեր ազգային արժեքների մասին մտահոգություններ է հայտնում: Բայց չեք կարծում, որ դրանք հրապարակելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել:
Լիաննա
Արա՛մ ,եթե չես ճանաչում մեր Տեր Վրթանեսին,ապա խորհուրդ կտամ ծանոթանաս:Քեզ նմանները տանը նստած կարող են մարդկանց հեղինակազրկել:Դու գնա Օձուն եւ կտեսնես ,թե ով է Տեր Վրթանեսը, ինչ հզոր գործեր է կատարել:Հաստատ իմացիր, որ նա քեզանից շատ է մտահոգված Օձունի եկեղեցով: Շատ հեշտ է մարդկանց միայն վատ բաները ցույց տալ,իսկ ինչու չեք նկարում,թե Օձունը նախորդ տարիների հետ համեմատած ինչքան փոփոխություններ ունի: Արժե գոնե մեկ անգամ լինել Օձունում եւ ստանալ մեր տեր հոր օրհնությունը:
vardan
Չենք լռելու-ի նախաձեռնողների ցավը տանեմ : Ձեր նմաններն են վերջը փրկելու մեր երկիրը անկումից, հուսահատությունից: Իսկ դու Հակոբ մի ձեռքով Տեր Վրթանեսին գրկի ու մյուս ձեռքով էլ Գարեգինին որպես սրբեր ու տենց պահի որ օդում մնան ու սրանից հետո մեր երկրային գործերին չխառնվեն, հաստատ օգուտը ավելի շատ կլինի :
Nver Sargsyan
Հակոբ, ես Չենք լռելու-ի հետ որևէ կապ չունեմ։ Նրանք առաջ են քաշում հարցեր որոնք վերաբերվում ինձ, Ձեզ և մյուսներին, մեր երեխաների ապագային։ Զարմանում եմ ինչու՞ եք Դուք այդքան ցավագին ընդունում նրանց մեկնաբանությունները։ Իրոք կան խնդիրներ, որոնք լուծում կարող են ստանալ քննարկումների, նույնիսկ կառուցողական վեճերի շնորհիվ։ Ձեր մեկնաբանությունները և վիրավորական խոսքերը այդքան էլ օգտակար չեն ոչ հարցի լուծման և ոչ էլ Վրթանես քահանայի հեղինակության բարձրացման համար։ Ինչ խորհուրդ եք տալիս ուրիշներին (չհեղինակազրկվելու ու բաոյական լինելու) լավ կլինի ինքներդ հետևեք։ Հարգանքներով Նվեր
Hakob
Սկսվեց մեկնաբանությունների հայկական վարիանտը: Չենք լռելու նախանեռնության ղեկավարներ, որ հիմա Տեր Վրթանոսի նկատմամբ այսպիսի տափակ մեկնաբանություններ եք կազմակերպում, չեք մտածում , որ ավելի եք հեղինակազրկվում: Հլա բացատրեք իմանանք, թե Օձունի եկեղեցու կառուցման թվերը ինչու եք սխալ գրել: Իսկ Արամ ես ինչ ես, իմացիր, որ մեր Տեր Հայրը շատ պարկեշտ մարդ է և քո ասած սվաղել բառը նրան չի վերաբերվում, իզուր մի հեղինակազրկվեք: Բարոյական եղեք և Ձեր սխալները ընդունեք:
Saqo
Arji tsarayutyun eq matucum Mayr Atorin.
Տեր Վրթանես
Տեր Վահրամի ասած փլուզման վտանգն այսօր էլ կա ,բայց այն տարբերությամբ,որ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում,որոնց մասին գրել եմ իմ հոդվածում: Ձեր իսկ նկարում էլ երեւում են նորոգված տանիքների եզրերը: Նկարում պատկերված հատվածն այժմ ամբողջությամբ վերանորոգված է ,կարող եք այցելել եւ համոզվել,որ չեմ ստում: Ինչ վերաբերում է Հաղպատի գավթի ջրահեռացման փոսիկին, ձեր սլայդշոուի նկարում էլ հստակ երեւում է ,որ գավթի ջրահեռացման փոսիկն է,յուրաքանչյուր ոք, եթե ատելությունից կուրացած չէ,կարող է նկատել՝ իհարկե, եթե գմբեթն ու գավիթը իրարից տարբերում է : ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող հայկական սրբավայրն էլ Խորակերտն է : Օրհնությամբ Տեր Վրթանես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter