
Հայտնաբերվել է ամերիկահայ գործարարի դին
Քիչ առաջ ոստիկանության մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` նախօրեին իրավապահները Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, հայտնաբերել են ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները ոստիկանությունը չի հրապարակում:
Հաղորդագրության համաձայն` «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, ում ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում էր ապրիլի 28-ից: Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:
Մեկնաբանել