
Սամվել Ալեքսանյանը թող շարունակի հերքել
Այսօր news.am կայքի հետ զրույցում «Yerevan City» սուպերմարկետների ցանցի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Դավիթ Մարտիրոսյանը հերքել էր մեր տպագրած հոդվածը` նշելով, որ իրենց սուպերմարկետներում ժամկետանց շիլաներ չեն վաճառվում:
«Մեր սուպերմարկետների ցանցում ընդհանրապես ժամկետանց ապրանքատեսականի չի վաճառվում, նման բան բացառվում է»,-հավաստիացրել է մամլո քարտուղարը: Հասկանալի է, որ մամուլի պատասխանատուին Սամվել Ալեքսանյանն ասել է հերքի, նա էլ հերքում է:
Առնվազն երկու հոգի գնումներ է կատարել սուպերմարկետից: Մեկը` քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը, մյուսը` «Հետքի» լրագրողը: «Հետքի» խմբագրությունում են գտնվում «Yerevan City»-ից գնված երկու շիլաները` սուպերմարկետի տրամադրած ՀԴՄ-ի կտրոնով և սոսնձած կեղծ պիտակով:
Դավիթ Մարտիրոսյանին կարող ենք նվիրել այդ շիլաները, որպեսզի տեղադրեն «Yerevan City»-ի ժամկետանց ապրանքների թանգարանում: Նույն ապացույցները կարող ենք տրամադրել նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը թող շարունակի հերքել:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել