HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առճակատումը շարունակվում է

19_05-hhk-bhk Երեկ երեկոյան հերթական բախումն է արձանագրվել ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ակաների միջև: Ըստ որոշ լրատվամիջոցների` Սիլիկյան թամաղամասում (Երրորդ գյուղ) տեղակայված ՀՀԿ-ի շտաբ այցելած Աջափնյակի թաղապետ, գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ցանկացել է մտնել ՀՀԿ-ի հարևանությամբ գործող ԲՀԿ-ի շտաբ, ինչը նրան ԲՀԿ-ականները թույլ չեն տվել: Արդյունքում ծագած վիճաբանությունը շատ արագ վերաճել է բախման: Սակայն «Հետքի» աղբյուրը փոխանցում է, որ առճակատումն ունի մի քանի օրվա պատմություն: Այն սկսվել է դեռևս շաբաթ օրը` վիճաբանության տեսքով, շարունակվել կիրակի` «Շիրակ» հանրախանութի մոտակայքում, և երեկ վերաճել է ծեծկռտուքի: Ըստ մեր տեղեկության` երեկ երեկոյան «Արմենիան ռոյալ փալաս» ռեստորանից մոտ 100 մետր հեռավորության վրա Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի մեքենայում, վերջինիս նախաձեռնությամբ, իր և ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանի միջև սուր խոսակցություն է ծավալվել` վերջին երկու օրվա վիճաբանության թեմայի շուրջ: Խոսակցությունը դարձյալ վերածվել է թեժ վիճաբանության այն պահին, երբ դատախազի եղբայրը ԲՀԿ-ի շտաբի պետից ուղղակի պահանջել է, որպեսզի «իրենց թաղից» հավաքեն ԲՀԿ-ի բոլոր շտաբերը: Այդ պահին թաղապետ Հովսեփյանի տեղակալ Արմեն Բաղդասարյանը (մականունը` Ալյումինի Արմեն) բացել է մեքենայի դուռը և միանգամից հարվածել Վահան Կարապետյանին: Արդյունքում լուրջ բախում է սկսվել ԲՀԿ-ականների և ՀՀԿ-ականների միջև, ինչի պատճառով քիչ անց հիվանդանոցում Արմեն Բաղդասարյանի աչքին դրվել է 22 կար: Մեր աղբյուրի պատմելով` թեև ԲՀԿ-ականները, համեմատության մեջ, աչքի են ընկել պակաս ակտիվությամբ, սակայն ավելի շատ տուժել են ՀՀԿ-ականները: Մոտ 20 րոպե տևած բախումից 15 րոպե անց դեպքի վայր է ժամանել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Որոշ ԲՀԿ-ականներ ֆոտոլրագրողին խոչընդոտել են իրականացնել իր աշխատանքը, ինչին բարեբախտաբար, միջամտել են արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները: 19_05-hhk-bhk1 Ոստիկանության մամուլի ծառայությունից երեկվա միջադեպի կապակցութամբ որևէ տեղեկատվություն չտրամադրեցին: Այստեղ նույնիսկ տեղյակ չէին` արդյոք ձերբակալավածներ կամ վիրավորվածներ կա՞ն, թե՞ ոչ: Նրանք խոստացան օրվա երկրորդ կեսին պարզաբանումներ տալ դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների որոշ անդամների մասնակցությմբ բախում էր տեղի ունեցել նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Դրան անմիջական մասնակցություն էին ունեցել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ, ՀՀկ-ական Արայիկ Քոթանջյանը` որդու հետ միասին: Սակայն ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի` տեղի ունեցածն ընդամենը վիճաբանություն էր, ինչի պատճառով էլ ոստիկանության միջամտության անհրաժեշտություն չէր առաջացել: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter