HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն Թեղուտի պաշտպանության ստորագրահավաք

Ամեն օր սկսած մայիսի 20-ից ժամը 19:00-20:00-21:00 ընկած ժամանակահատվածում, Թեղուտի պաշտպանության խումբը ստորագրություններ է հավաքում հանուն անտառի պաշտպանության: Սկիզբը կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից (կոնսերվատորիայի հարևանությամբ) այնուհետև խումբը կշարժվի քաղաքի ամենատարբեր մարդաշատ ուղղություններով: Ստորագրված նամակ-պահանջագիրը ուղարկվելու է ՀՀ Նախագահին, Վարչապետին և ԱԺ նախագահին` որպես ՀՀ քաղաքացիաների բողոք` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի կապակցությամբ: Մեզ կճանաչեք թիթեռների, բզեզների, զատիկների, ծաղիկների կերպարանքով: Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր բնությունը մարդուց չեն առանձնացնում, սիրում են թարմ օդ, մաքուր ջուր: Ծնվել են արժանավայել ապրելու, և ոչ թե մեռնելու համար, հարգում են կյանքը և պատրաստ են պայքարել հանուն լինելիության: Միացե°ք ստորագրահավաքին, տվե°ք Ձեր ձայնը անտառի, մեր երեխաների, պետության, մոլորակի, կյանքի համար: Անտառը Լուռ է ... նրան ՁԵՐ Ձայներն են հարկավոր: Թեղուտի հանքավայրի շահագործումը հսկայական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բնության, մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման վրա: Այս հանքավայրի ներկայիս շահագործումն արդարացված չէ ո°չ բնապահպանական, ո°չ սոցիալական և ո°չ էլ նույնիսկ տնտեսական տեսանկյունից: Թեղուտի հանքավայրի ներկայիս շահագործումը նշանակում է` 1.    մեր երկրի պղնձի և մոլիբդենի ռազմավարական պաշարների գրեթե ամբողջությամբ սպառում` ոչինչ չթողնելով հետագա սերունդներին (մենք արդեն իսկ օգտագործում ենք Քաջարանի մոլիբդենի խոշորագույն հանքավայրը), 2.    հանքավայրի հարուստ մետաղային պաշարներից միայն պղնձի ու մոլիբդենի օգտագործում և մնացած մետաղների կուտակում պոչամբարներում` որպես թափոն, 3.    հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը նշանակում է մինչև 500 մլն. խոր.մ պոչանքների և դատարկ ապարների կուտակում, հարյուրավոր հեկտար անտառների իսպառ վերացում, հարակից հազարավոր հա անտառների գոյության վտանգում, տարածքի ջրային ռեժիմի խախտում, գետերի տեղափոխում, փոշու մեծածավալ արտանետումներ և այլն, 4.    մոտ 175 մլն. խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբարի կառուցում, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա, 5.    գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորության վերացում, ինչը նշանակում է հարյուրավոր ավանդական, էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի վերացում` դրանք փոխարինելով ցածր վարձատրվող և խիստ թունավոր հանքափոր բանվորական աշխատատեղերով և այլն: www.teghut.am ,  [email protected] ,  093 080 485

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter