Ստեղծվում է «Հայկական ընտրություն» անունով կուսակցություն
2009 թ. մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցավ «Հայկական ընտրություն» կուսակցության նաձաձեռնող խմբի անդրանիկ հիմնադիր ժողովը:
Այն հրավիրող աշխատանքային խմբի կողմից ելույթ ունեցան Ալեքսանդր Քանանյանը և Արմեն Աղայանը, որոնք հանգամանորեն անդրադարձան Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերլուծությանը և այժմյա քաղաքական դաշտի համակարգային վերափոխման հրամայական անհրաժեշտությանը՝ բացահայտելով ձևավորվող նոր ուժի հայեցակարգային հիմնարար սկզբունքները՝ ազգային անվտանգության, պետականաշինության և այլ բնագավառներում, ինչպես նաև կուսակցական շինարարության առանձնահատուկ մոտեցումները:
Ժողովը ընդունեց նաժաձեռնող խմբի կանոնադրությունը և դրա դրույթներին համապատասխան կատարված քվեարկությամբ ընտրեց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող խորհուրդ` բաղկացած յոթ անդամներից: Համակարգող խորհուրդը կանոնադրության պահանջների համաձայն կգործի մինչև նախաձեռնող խմբի հաջորդ լիագումար ժողով՝ հետամուտ լինելով կուսակցաշինության խնդիրների կենսագործմանը:
«Հայկական ընտրություն» կուսակցության
նախաձեռնող խմբի համակարգող խորհուրդ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել