HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յարոսլավլում և Արմավիրում կբացվեն ներկայացուցչություններ

presidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի Կառավարության միջեւ ստորագրվել է  առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր: Գոհունակությամբ փաստելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամենատարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը, նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների տարածքային վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը: Նա ողջունել է նահանգապետ Վախրուկովի`  Հայաստանի եւ  Յարոսլավլի մարզի միջեւ գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը եւ անհրաժեշտ համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը` հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում: Նահանգապետը նշել է, որ Յարոսլավլը եւ Արմավիրն ակտիվորեն համագործակցում են, եւ ունեն այն ընդլայնելու մեծ հնարավորություններ ու հսկայական ներուժ: Այդ իսկ նպատակով առաջիկայում երկու մարզերում կբացվեն ներկայացուցչություններ, որոնք կդառնան միմյանց միջեւ տեղեկատվության փոխանակման, համագործակցության ուղղությունների հստակեցման գործուն միջոց: Սերգեյ Վախրուկովը նաեւ ասել է, որ Յարոսլավլի հայկական համայնքը մեծ հեղինակություն է վայելում եւ բազմաթիվ հայ գործարարներ լուրջ ծրագրեր են իրականացնում մարզում: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter