HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատասխանատվության կենթարկվի՞

27_05-m-martirosyanՄարտի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դիմել էր Փաստաբանների պալատ` պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել «Յոթի գործով» փաստաբաններ Հովիկ Արսենյանին, Մելանյա Առուստամյանին, Ստեփան Ոսկանյանին, Վարդուհի Էլբակյանին եւ Լիպարիտ Սիմոնյանին: Պալատի խորհուրդը, քննելով դիմումը, կարճել է այն եւ որոշել հակընդդեմ դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ: Փաստաբանների պալատից «Հետքին» փոխանցեցին, որ առայժմ զերծ են մնում մանրամասներ հաղորդելուց եւ նշեցին, որ դա կանեն մի քանի օրից` հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter