HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ նախագահը դժգոհ է միջատների եւ կրծողների դեմ պայքարի ընթացքից

krcoxԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը  երեկ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում վնասակար միջատների եւ կրծողների դեմ պայքարին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հանրապետության գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը համարել է անբավարար: Նա անհրաժեշտ է համարել ստեղծել աշխատանքների համակարգման շտաբ, որտեղ ներկայացված կլինեն կենտրոնական եւ շրջանային կառույցները եւ ստորաբաժանումները: Բակո Սահակյանը նաեւ համապատասխան հանձնարարականներ է տվել` բարձրացված հարցերին հնարավորինս կարճ ժամկետներում  լուծում տալու վերաբերյալ: «Միջատները հիմնականում Մարտակերտի շրջանում են»,-այս մասին «Հետքին» ասել է ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ միջատները մեծ վնասներ են հասցնում ցանքատարածություններին: Իսկ թե ինչքան ցանքատարածություն է տուժել, նախարարի հավաստմամբ, այժմ ճշտվում է: Եթե Մարտակերտի շրջանի ցանքատարածություններին վտանգ ներկայացնողները միջատներն են, ապա Հադրութի եւ Մարտունու շրջանում նրանց փոխարինում են կրծողները, որոնց դեմ պայքարը շատ վաղուց է սկսվել, բայց դեռեւս վիճակը մտահոգիչ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter