Հայ ազգայնականության շահերը պաշտպանող ուժեր եւ թեկնածուներ չկան
ՀԱՀ-ի հայտարարությունը
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱՀ-ը փորձեց բանակցություններով ի հայտ բերել հայ ազգայնականության շահերը պաշտպանող ուժերի եւ թեկնածուների, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս նախընտրական գործընթացները հավաստեցին, որ հայ ազգայնականության ներքին քաղաքականությամբ պայմանավորված շահերը պաշտպանող ուժեր ԿԸՀ-ում գրանցված կառույցների եւ թեկնածուների շարքերում չկան:
Ուստի, ՀԱՀ-ի անդամ կառույցներն ու անհատներն այս անգամ եւս չեն մասնակցի հերթական ընտրությանը: ՀԱՀ խորհուրդը կոչ է անում ՀԱՀ-ի հետեւորդներին ու համակիրներին՝ հետեւել ՀԱՀ խորհրդի հետագա հրահանգներին: Այնուամենայնիվ, ՀԱՀ խորհուրդն իր այն համակիրներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում, կոչ է անում մինչեւ վերջին պահը արդարորեն հետեւել նախընտրական եւ հետընտրական գործընթացներին՝ իրենց տեղամասերում պաշտպանելով արդարությունն ու ճշմարտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել