Նաիրա Զոհրաբյան. «Հանձնաժողովի նախագահին ապտակել եմ ու շատ լավ եմ արել»
ԱԺ պատգամավոր (ԲՀԿ խմբակցության) Նաիրա Զոհրաբյանը «Հետքին» փոխանցեց, որ ինֆորմացիա է ստացել այն մասին, որ Շենգավիթ համայնքի 11/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանը, որպես հայտնի ընտրակեղծարար, դարձյալ լծվել է իր աշխատանքին, մասնավորապես` լքում է ընտրատեղամասը, ներս ու դուրս է անում, ինչ-որ մարդկանց է տանում-բերում:
«Ես ուղղակի կոռեկտության կոչ արեցի եւ ասացի, որ թույլ չեմ տալու խախտումներ իրականացնել: Նա էլ հարձակվեց վրաս եւ ստացավ արժանի պատասխան»,- ասում է պատգամավորը: Նա հերքում է հանձնաժողովի նախագահի այն պնդումը, թե ինքը բջջային հեռախոսով հարվածել է վերջինիս գլխին. «Ես ապտակել եմ նրան եւ շատ լավ եմ արել»:
Հասմիկ Ղազարյանն իր հերթին մեր թղթակցին ասել է, որ պատգամավոր Զոհրաբյանը մոտ մեկ ժամ առաջ եկել է ընտրատեղամաս, մեծ աղմուկ է բարձրարել` իբր թե կարգ ու կանոնի խախտումներով պայմանավորված. «Այնինչ, ընդամենը կուտակումներ են եղել, եւ մենք փորձել ենք այնպես անել, որ ընտրատեղամասում մարդիկ կուտակումներով չմտնեն»,- ասել է Ղազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել