
Հենց նոր «Հետքի» թղթակիցը հայտնեց, որ Նոր Նորքի 2/4 ընտրատեղամասում կախված է ԲՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Արտակ Ավետիսյանի պաստառը: Արտակ Ավետիսյանը շրջում է ընտրատեղամասում և խոսում: Նա «Հետքի» թղթակիցին ասել է, որ չլուսանկարի, և սպառնացել է դատի տալ լուսանկարելու համար:

«Հետքի» թղթակցի փոխանցմամբ, վերոնշյալ ընտրատեղամասում կուտակումներ կան. մեկ քվեախցի առջև 2-3 հոգի է հավաքվում: Անգամ հանձնաժողովի նախագահը վերցրել է ընտրողներից մեկի ծրարն ու քվեաթերթիկը, իբր թե օգնում է, բայց, տեսնելով լրագրողին, վերադարձրել է:
Ընտրատեղամասում 6 դիտորդ է գրանցված: Ընտրատեղամասում գրանցված 1700 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 230-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել