HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքապետը` Երեւանի քաղաքապետի համար

31_05-gyumri «Հետքի» թղթակիցը հայտնում է, որ Գյումրու Հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարալիզացրել է քաղաքի միկրոավտոբուսների աշխատանքը: Այսօր ժամը 9-ի սահմաններում Գյումրու 12, 20 և 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները մոտ 500 հոգանոց ընտրազանգված են տեղափոխել մայրաքաղաք: Խմբի անդամները հիմնականում եղել են քաղաքապետարանի տարբեր բաժինների պաշտոնյաներ, քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների` գրադարանների, մանկապարտեզների և երաժշտական դպրոցների աշխատակիցներ: «Հետքի» թղթակցի այն հարցին, թե տոնական կոստյումներով ո՞ւր եք գնում, Երեւան ուղեւորվողներից մեկն ասել է` «կերուխումի»: Խմբի վերահսկողությունն իրականացրել է Գյումրու կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, իսկ երթի անվտանգությունն ապահովել է տեղի պետավտոտեսչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter