HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Ժառանգություն»-ը տեղեկացնում է քվեարկող շրջիկ խմբերի մասին

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ժամը 16:00-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց մի շարք խախտումների մասին, որոնք գրանցել էին «Ժառանգություն» կուսակցության վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները: 9/13, 9/14 ընտրատեղամասերից արձանագրվել է հետեւյալ խախտման մասին փաստը. «Սարյան փողոցի բազմաթիվ շենքերի, այդ թվում` 24 ա եւ բ, գրեթե բոլոր բնակիչները զանգեր են ստանում, որոնցով ինչ-որ մարդիկ պարզում են` արդյոք նրանք գնացել են քվեարկության, թե ոչ: Բացասական պատասխանի դեպքում նրանց առաջարկվում է մեքենաներ թիվ 29 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս գնալու համար, ինչը բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում, որպեսզի «ճիշտ ընտրություն կատարեն»: Այս փաստի մասին ահազանգել է տվյալ տարածքի բնակիչ Իրինա Այվազյանը: Իսկ 12/10 եւ 12/11 ընտրատեղամասից «Ժառանգության» անդամ Ռոբերտ Կադարյանը հայտնել է. «Երթուղային միկրոավտոբուսներով մարդկային մեծ խմբեր են բերվում ընտրատեղամաս, դրսում ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անձինք վերահսկում են ընտրողների հոսքը: Արձանագրվել են շրջիկ խմբեր, որոնք նույն միկրոավտոբուսով քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter