HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Գիտեին, որ ՀԱԿ-ին ենք ընտրելու»

31_05-v-hakobyan1Այսօր ընտրության իրավունքից զրկված են եղել 68 երեւանցիներ: Նրանք Բուզանդի փողոցի նախկին բնակիչներն են, որոնց «պետական կարիքների համար» տեղահանեցին եւ կառուցեցին ներկայիս Հյուսիսային պողոտան: Այդ մարդկանց մի մասը կամ վարձով է ապրում, կամ էլ` բարեկամի տանը: Երկու դեպքում էլ գրանցումը գրեթե անհնար է: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը «Հետքին» ասաց. «Մենք, փաստորեն, Երեւանի քաղաքացի չենք, ոչ մի իրավունք չունենք այստեղ»: Վաչագան Հակոբյանի ասելով`մինչեւ ընտրությունները իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՄՆ դեսպանին, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանին. «Օմբուդսմենը իր տարեկան զեկույցում խոսեց մեր խնդրի մասին, Մարի Յովանովիչը զանգահարեց Կառավարություն եւ ասաց, որ նրանք պետք է շտապ լուծեն մեր հարցը, բայց ոչ մի արդյունք, ոչ մեկը ոչինչ չարեց»: «Նրանք այս ամենը միտումնավոր են արել, քանի որ գիտեն, որ այդ 68 մարդուց ոչ մեկը իրենց չի ընտրելու, ընտրելու է ՀԱԿ-ին»,-ասաց Վ. Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter