HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն նախագահի մոտ` համաներում հայտարարելու հարցի վերաբերյալ

02_06-s_sargsyanԱյսօր Նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է նախագահի կայքէջը. «Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության եւ պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter