HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են ընտրակեղծիքներ կատարելու կասկածանքով

«2009թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել են թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը: Նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Մայիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցներում ՝ մասնավորապես «Ա1+», «Հետք» եւ «Լրագիր»  ինտերնետային կայքէջերում, թիվ 8  ընտրատարածքի 01, 05, 08, 09, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած   խախտումների եւ   կեղծիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը»,- նշված է ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter