HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հեռուստամարաթոն` Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը վերանորոգելու համար

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերանորոգման համար գումարներ հայթայթելու նպատակով ակցիա կկազմակերպեն Հայաստանի եւ Ղարաբաղի մշակույթի նախարարությունները: Այս մասին օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարար Լեռնիկ Հակոբյանը: Ակցիան կլինի հեռուստամարաթոնի տեսքով, որին ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը: «Հետք»-ի հետ ճեպազրույցում այսօր նախարար Լեռնիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ միջոցառումն ամենայն հավանականությամբ կկայանա հուլիսին, որի շրջանակներում ելույթներով Հայաստանում հանդես կգան Ղարաբաղի թատերական խմբերը եւ երաժշտական համույթները: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Նախարարի հավաստմամբ, թատրոնի վերանորոգման եւ հարդարման համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դոլար: Թատրոնի վերանորոգման ծրագրի իրականացման համար կազմակերպվող ակցիայի արդյունքում հավաքված գումարները չհերիքելու դեպքում ԼՂՀ կառավարությունը կտրամադրի մնացած գումարները: Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ թատրոնի վերանորոգումը կսկսվի այս տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter